Փետրվարի 9-ին` ժամը12.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
«ՎԱԶ-2121» մակնիշի 22 LU 072 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:
Ձնակույտից դուրս են բերվել նաև Արագածոտնի մարզում` Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի մեջ հայտնված Լ.Մարգարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 65 OՏ 618 պետհամարանիշի և տարբեր ճանապարհահատվածնեում`մի քանի այլ ավտոմեքենաներ:
Իսկ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի «Արթուրի Ձոր» կոչվող հատվածում ձնաբքի մեջ են մնացել մոտ 20 ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել է և ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:
Դուրս են բերվել ձնակույտերի միջից
Փետրվարի 9-ին` ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ: